Նախագահ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Բրյուսել

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ շփումներ ունենալու։

1800968
Նախագահ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Բրյուսել

Գագաթնաժողովում, որտեղ կքննարկվի փետրվարի 24-ից ընթացող Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կվերանայվեն ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանական կառուցվածքի ամրապնդման միջոցառումները։

Գագաթնաժողովի հանդիպմանը մտքեր կփոխանակվեն հունիսին նախատեսված Մադրիդի գագաթնաժողովին նախորդող գործընթացում դաշինքի ապագան կերտելու համար ձեռնարկվելիք քայլերի և ընդունվելիք որոշումների շուրջ։

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նաև նախագահ Էրդողանի բանակցությունները մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։

 



Այս թեմայով լուրեր