Ուրալօղլու․ Հավանաբար ուղղաթիռում ազդանշանային համակարգ չի եղել կամ անջատված է եղել

Նշվում էր, որ երեկ Իրանում կործանված ուղղաթիռի Իբրահիմ Ռաիսիի ուղաթռի ազդանշանային համակարգը հավանաբար անջատված է եղել։

2141769
Ուրալօղլու․ Հավանաբար ուղղաթիռում ազդանշանային համակարգ չի եղել կամ անջատված է եղել

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գնահատել է ուղղաթիռի կործանումը, որում զոհվել է Իրանի նախագահը։

Նախարար Ուրալօղլուն ասել է՝ ուղղաթիռից ազդանշան չենք ստացել, հավանաբար ազդանշանային համակարգ չի եղել կամ անջատվել է:

Ընդգծելով, որ իրենք հետևել են միջադեպին առաջին լսման պահից՝ Ուրալօղլուն ասել է, որ Իրանը գտնվում է Թուրքիայի ծովային և օդային որոնողական-փրկարարական պատասխանատվության գոտում։

Հայտարարելով, որ իրենք նախ հետեւել են՝ ուղղաթիռը ազդանշան տվել է, թե ոչ Ուրալօղլուն ասել է․

«Մենք անմիջապես կապ հաստատեցինք իրանական կողմի հետ։ Բայց ցավոք, մենք հասկացանք, որ ազդանշանային համակարգը հավանաբար անջատված է կամ ուղղաթիռը չուներ այդ ազդանշանային համակարգը։ Որովհետեւ եթե ուղղաթիռի վրա ազդանշանային համակարգ լիներ, հաստատ մեր ազդանշանների վրա էր ընկած, բայց չի ընկել»։

Նախարար Ուրալօղլուն իր ցավակցությունն է հայտնել եղբայրական Իրանի ժողովրդին։



Այս թեմայով լուրեր