ՆԱՏՕ-ի հանդիպումների շրջանակում Էրդողանը կկատարի մի շարք հանդիպումներ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

1657617
ՆԱՏՕ-ի հանդիպումների շրջանակում Էրդողանը կկատարի մի շարք հանդիպումներ

Երկու առաջնորդների ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մամլո փակ տեղի ունեցած հանդիպումը տեւեց մոտավորապես 50 րոպե:

Ավելի ուշ Էրդողանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

Նախագահը նաեւ առանձին հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսի հետ:

Թուրքիայի ժամանակով ժամը 18.00-ին ուշադրությունը կլինի Էրդողանի հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս հանդիպումից հետո Էրդողանը մամլո ասուլիս է կազմակերպելու։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը առանձին հանդիպեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցի հետ:



Այս թեմայով լուրեր