Ազգային հետախուզության կազմակերպությունը վնասազերծել է ՊԿԿ-ի իբրեւ Սիրիայի պատասխանատուն

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ Ազգային հետախուզության կազմակերպության գործողությամբ ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ի իբրեւ Սիրիայի ընդհանուր պատասխանատու Սոֆի Նուրեթթին մականունով ահաբեկիչը վնասազերծվել է Իրաքի հյուսիսում:

1641202
Ազգային հետախուզության կազմակերպությունը վնասազերծել է ՊԿԿ-ի իբրեւ Սիրիայի պատասխանատուն

Էրդողանը կաբինետի ժողովից հետո կատարած հայտարարությանը ասեց.

«Բազմաթիվ արյունալի գործողությունների հեղինակ այս ահաբեկիչը պատասխանատու է նաեւ Եփրատի վահան եւ Ձիթենու ճյուղի գործողություններում (Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացված գործողություններում) մեր զինվորների դեմ բազմաթիվ հարձակումների համար:

Նախագահ Էրդողանը ասեց.

«Այս ահաբեկիչը Գարա գործողության ընթացքում մեր 13 անմեղ մարդու նահատակելու հրահանքը տվողներից մեկն է»:

Էրդողանը հայտարարեց, որ վնասազերծված Սոֆի Նուրեթթինի իրավիճակը բացահայտեց այն փաստը, որ ՊԿԿ-ԿՋԿ եւ ՊՅԴ-ՅՊԳ-ն նույն կազմակերպությունն են, ինչը չի կարելի հերքել:


Պիտակներ: #ԿՋԿ , #ՅՊԳ , #ՊԿԿ , #Էրդողան

Այս թեմայով լուրեր