Թուրքական Մամուլ

27.03.2023

1965664
Թուրքական Մամուլ

Սթար «Էրդողան «Մեր նպատակն է 1 տարում վերակենդանացնել երկրաշարժի գոտին»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է․ «Մեր նպատակն է 1 տարվա ընթացքում կառուցել 319 հազար տուն ենթակառուցվածքով, սոցիալական և առևտրային միավորներով, ընդհանուր առմամբ՝ 650 հազար տուն՝ ոտքի կանգնեցնելու երկրաշարժի գոտին»։

Հաբեր Թուրք «Միասնության ուղերձ Էրդողանից»

Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրենք ևս մեկ անգամ տեսել են, թե որքան ուժեղ են ազգի միասնության, համերաշխության և եղբայրության արժանիքները վերջին երկրաշարժի աղետում։ «Մենք երբեք չենք մոռանա միջազգային օգնությունը, հատկապես՝ բարեկամ և եղբայրական երկրներին», - ասել է Էրդողանը։

Հյուրրիյեթ «Նախարար Քուրում. Մենք ուրբանիզմի նոր էպոս կգրենք»

Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն ասել է. «Մենք երկրաշարժի տարածաշրջանում մինչ այժմ սկսել ենք 53 հազար 830 տների կառուցման գործընթացը։ Դրանցից 22 հազար 467-ի հիմքերը դրեցինք։ Մենք մեր 11 մարզերում նոր ուրբանիզմի էպոս կգրենք մեր վերածննդի և շինարարության գործընթացով»:



Այս թեմայով լուրեր