Թուրքական Մամուլ

08․05․2024

2136817
Թուրքական Մամուլ

Սթար «Նախագահ Էրդողանի խոսքը արձագանքել է հունական մամուլում»

Նախօրեին կառավարության նիստից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Հունաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ լայն արձագանքներ են առաջացրել հունական մամուլում։ Ուշադրություն հրավիրելով դրական հաղորդագրության վրա՝ հունական մամուլը գրել է, որ նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունը Հունաստանի հանդեպ բարեկամության ժեստից շատ ավելի մեծ նշանակություն ունի։

Հյուրրիյեթ «Գարա շրջանում օդային գործողությամբ չեզոքացվել է 2 ահաբեկիչ»

Պաշտպանության նախարարության (ՊՆ) երեկ արված հայտարարության մեջ հաղորդվում է, որ Հյուսիսային Իրաքի Գարա շրջանում հայտնաբերված PKK-ի 2 ահաբեկիչ չեզոքացվել է օդային գործողությամբ։

Յենի Շաֆակ «Երկրորդ թուրք տիեզերագնացը պատրաստվում է թռիչքի»

Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը տիեզերագնաց Տուվա Ջիհանգիր Աթասևերի տիեզերագնացության վերաբերյալ հայտարարություն է արել։ Քաջիրն ասել է. «Մեր տիեզերագնացների ենթաօրբիտալ հետազոտական ​​թռիչքը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 8-ին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Տիեզերական նավահանգստից»։



Այս թեմայով լուրեր