Թուրքական Մամուլ

23.01.2023

1936596
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Էրդողան Վաղ թե ուշ կիրականացնենք Kanal Istanbul-ը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թյուրքիյեն ամբողջ աշխարհին ապացուցել է իր հզորությունն ու կարողությունը մետրոյի շինարարության մեջ՝ Քաղըթան-Ստամբուլ օդանավակայանի մետրոյով։ Նշելով, որ Սև ծովը Միջերկրական ծովին միացնող Ստամբուլի ջրանցքը վաղ թե ուշ կյանքի կկոչվի, Էրդողանն ասել է.«Բոսֆորի բեռը կթեթևանա, իսկ Ստամբուլի արժեքը կբարձրանա»։

Սաբահ «Մեկ ձայն ընդդեմ ատելության հանցագործության»

Շվեդիայում Ղուրանի վրա կատարված ստոր հարձակումը ոտքի կանգնեցրեց Թուրքիային։ Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության դիմաց սև ծաղկեպսակ է դրվել Կրոնի հարցերով նախագահ Ալի Էրբաշի կոչով միլիոնավոր քաղաքացիներ հավաքվել են երկրի 90 հազար մզկիթներում՝ լսելու Ղուրանը և աղոթելու։

Յենի Շաֆակ «Էրբաշ Սուրբ գիրքն անձեռնմխելի է նույնիսկ պատերազմում»։

Կրոնական հարցերի նախագահ Ալի Էրբաշը, անդրադառնալով Շվեդիայում Ղուրանի վրա կատարվող ստոր հարձակմանը, ասաց. «Ղուրանը պարզապես մուսուլմաններին ուղարկված գիրք չէ. Դա բոլոր մարդկանց ուղարկված գիրքն է»։ Էրբաշը հայտարարել է, որ նույնիսկ պատերազմի ժամանակ չի կարելի ձեռք տալ սուրբ գրքերին։



Այս թեմայով լուրեր