Թուրքական Մամուլ

27.01.2022

1769271
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «Կարող ենք Պուտինին եւ Զելենսկիին Թուրքիա հրավիրել»

«Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը վերածվի նոր ճգնաժամի Իմ այս ուղերձները փոխանցել եմ (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին եւ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիին։ Կարծում եմ, որ երկու երկրներն էլ գիտակցում են Թուրքիայի անկեղծությունն ու մեր բարի մտադրությունները։ Մենք կարող ենք երկու երկրներին հյուրընկալել Թուրքիայում եւ ճանապարհ հարթել դեպի խաղաղություն։»,- մասնավոր հեռուստաալիքին ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Յենի Շաֆակ «Ալթուն 500 հազար Սիրիացին վերադարձել է իր երկիր»

Նախագահականի հանրության հետ կաչերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Թուրքիան նպաստում է տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, եւ որ ավելի քան 500 հազար սիրիացի փախստականներ վերադարձել են իրենց երկիր Թուրքիայի ջանքերի շնորհիվ։

Սաբահ «Թուրք բժիշկի աշխատանքը հպարտացրեց»

Պրոֆեսոր դոկտոր Դերյա Ֆորգետցը, ով աշխատում է որպես ԱՄՆ Ջեքսոնի լաբորատոր ինստիտուտի գլխավոր հետազոտող, ասաց, որ իրենք աշխատում են բուժման նոր մեթոդի վրա, որը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի բոլոր տարբերակների դեմ, եւ արդյունքները դրական են։



Այս թեմայով լուրեր