Թուրքական Մամուլ

11․06․2021

1656202
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․ «Էրդողանի Բայդենի հետ հանդիպմանը 9 վերնագիր»

Նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ-ի Նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ օրակարգում կլինեն 9 կարեւոր վերնագրեր։ Դեմ առ դեմ հանդիպմանը կպահանջվի Ֆետուլլահական ​​ահաբեկչական կազմակերպության (ՖԵԹՕ) դեմ պայքարի եւ անջատողական ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ՅՊԳ- ի աջակցության դադարեցման կոնկրետ քայլ: Քննարկվելու են F-35 ռազմական ինքնաթիռների եւ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաեւ Սիրիայի, Լիբիայի, Արեւելյան Միջերկրական ծովի, Լեռնային Ղարաբաղի եւ 100 միլիարդ դոլար արժողությամբ առեւտրի թիրախների հարցը:

Յենի Շաֆակ․ «Բայդենի իշխանություն, պետք է Թուրքիայի դեմ մտածողության նոր ձեւ մշակել»

Ամերիկյան The Wall Street Journal թերթը վերլուծություն է հրապարակել այն մասին, թե ինչպես պետք է լինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի թուրքական քաղաքականությունը: Հոդվածում նշվում էր, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ի ամենակարեւոր դաշնակիցներից է, ու դժվար երկիր: Հոդվածում, որը առաջարկում էր, որ Բայդենի վարչակազմը մշակի Թուրքիայի դեմ մտածողության նոր ձեւ ու ասվեց․ «Անկարայի արտաքին քաղաքականությունը կշարունակի ավելի անկախ լինել»:

Սթար․ «Մակրոն․ Նախագահ Էրդողանի հետ ունենք իրար տեսնելու կարիք»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ինքը եւ նախագահ Էրդողանը ցանկանում են հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ու ասեց. «Սա լավ բան է: Մենք պետք է միմյանց տեսնենք »: Մակրոնը հայտարարել է, որ չնայած նրանք տարաձայնություններ ունեն Նախագահ Էրդողանի հետ, պետք է շարունակեն երկխոսությանը:

 



Այս թեմայով լուրեր