Թուրքական Մամուլ 06.06.2014

85073
Թուրքական Մամուլ 06.06.2014

Հյուրրիյեթ օրաթերթը՝ ՙԵղբայրական հանդիպում՚ - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Նախագահ Աբդուլլահ Գյուլը, Անկարա ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաեւին ընդունել է Չանքայա պալատում։


Թերթը գրում է, որ Գյուլ եւ Աթամբաեւը առանձնահանդիպում ունենալուց հետո, պալատ ժամանած Փոխվարչապետ Ալի Բաբաջան եւ Արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլույի հետ ճաշի են մասնակցել։


Թերթը գրում է, որ Գյուլը, ավելի ուշ հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի հետ եւ Չանքայա պալատում երեկոյան ճաշկերույթի մասնակցել։


Թերթը գրում է, որ Բերդիմուհամեդովը, Նախագահ Գյուլին հանձնել է՝ ՙՄահմթումքուլոի միջազգային նշան՚-ը։


Աքշամ օրաթերթը՝ ՙԱնկարայում դիվանագիտական շարժ՚- վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Թուրքիան, գրեթե ամեն օր միջազգային հյուրեր է ունենում։


Թերթը գրում է, որ Անկարան, երեկ ռեկորդային կարգի հյուրեր է ունեցել եւ 7 տարբեր երկրների ու միջազգային ծառայություններից բարձրաստիճան դեմքեր հանդիպումներ են ունեցել՝ Անկարայում։


Յենի Շաֆակ օրաթերթը՝ ՙԽայտառակություն՚ - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ ՄԱԿ եւ արեւտմյան երկրները հայտնել են, որ Սիրիայի վարչակարգի իրականացրած ընտրությունները՝ խայտառակություն է, եւ այդ երկրում երեք տարին անցած ճգնաժամին որեւէ լուծում չի լինի։

Սաբահ օրաթերթը՝ ՙ102 երկրից 7 հազար գործարար է գալիս՚ - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի երկու տարին մեկ կազմակերպած՝ Առեւտրի եւ աշխատանքի միջազգային ֆորումին այս տարի կժամանի 102 երկրից 7 հազար գործարար։

Միլլիյեթ օրաթերթը՝ ՙ THY Մոնտրեալ է թռչում՚ - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Թուրքական ավիաուղիների Հյուսիսային Ամերիկայում 10-րդ չվերթի կետը դա կլինի Կանադաի Մոնտրեալ քաղաքը։

Թերթը գրում է, որ ավիաուղիները չվերթներ է իրականացնում նաեւ Կանադաի Տորոնտո քաղաք։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր