15 հուլիս 2016՝ Ժողովրդի հարության առասպելը

Այդ օրը մենք աշխարհին գրեցինք առասպել։

770198
15 հուլիս 2016՝ Ժողովրդի հարության առասպելը

Երկար տարիներ գաղտնի կերպով թուրքական բանակ ներխուժած «ՖԵՏՕ»-ի անդամները հրամանտարական օղակից դուրս գալով 2016թ-ի հուլիսի 15-ին, ուրբաթ օրը ժամը՝ 21։00-ին սկիզբ են տվել դավաճանական հեղաշրջման փորձին։ Նշյալ ոճրագործները երկար տարիներ գործիքն են եղել միջազգային նախագծերի եւ թիրախ են վերցրել Թուրքիայի անկախությունը, նախագահ Էրդողանի կյանքը եւ կառավարությանը։ Հարվածի կենտրոնն էր՝ Անկարայում գտնվող Ակընջըներ օդային ռազմաբազան։ Դավաճանության հարվածը միաժամանակ սկսեց Անկարա եւ Ստամբուլում։

 

Հարվածողները պատրաստված հեղաշրջման ծրագրի շրջանակներում Ստամբուլում թիրախ էին վերցրել. Բոսֆորի եւ Ֆատիհ Սուլթան Մեհմետի կամուրջները, Ստամբուլի գլխավոր ոստիկանության, Աթաթուրքի օդանավակայանը, «TRT»-ի շենքերը։ Իսկ Անկարայում. Հետախուզական կենտրոնը, քաղաքային գլխավոր ոստիկանության, ընդհանուր ոստիկանության, ոստիկանների հատուկ ջոկատը, Գոլբաշիում տեղակայված հատուկ ջոկատայինների շենքը, օդագնացության բաժինը, «TRT»-ի գլխավոր շենքը, խորհրդարանը, նախագահական նստավայրը եւ գլխավոր շտաբի շենքը։ Հարձակման ընթացքում նրանք օգտագործել են բանակի ինքնաթիռ, տանկ եւ զինվորները տեղափոխող փոխադրամիջոցները։ Ինքնաթիռ եւ ուղղաթիռները թռնելով ցածր, ապա ռմբակոծում էին քաղաքի մի շարք մասերը։ Տանկերը փոխոցներում ճզմում էին մարդկանց եւ փոխադրամիջոցները տեղափոխում էին «ՖԵՏՕ»-ի ավազակներին։

 

Ստամբուլ եւ Անկարայում գրավելով «TRT»-ի շենքերը ուժգնությամբ կարդալ էին տալիս «Երկրում խաղաղության խորհրդի» դավաճան անդամների պատրաստած հռչակագիրը։ Նշյալ հռչակագիրը տեղադրվել էր նաեւ գլխավոր շտաբի ինտերնետային էջ կայքը։ Հոդվածում գրված էր բանակի կողմից կատարվող հարվածը, պարետային ժամ եւ հռչակագրի բոլոր հեռուստալիքներում կարդալու պարտադրությունը։ Կարճ ժամանակ անց ռմբակոծվեց Գոլբաշիում տեղակայված հատուկ ջոկատայինների շենքը, խորհրդարանը, նախագահական նստավայրը, ԹՈՒՔՍԱՏ արբանյակի կենտրոնը եւ Անկարայի քաղաքային ոստիկանությունը։

 

Այս դավաճանները ամեն ինչ մտածել էին։ Բայց մոռացել էին մի բան՝ Աստուծո կամքը եւ թուրք ժողովրդի հզորություն ու քաջությունը։ Ղուրան, աղոթք, դրոշով եփված պատմությունը, գիտակցությամբ ստեղծել էր թուրք ժողովրդի կերպարը։ Արտակարգ իրավիճակը զգացող ժողովրդի քաջ որդիները սկսեցին կազմակերպվել սոցցանցերում, վերջին աղոթքը կատարել եւ փողոցները գրավել։ Մի քանի րոպե հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը ասաց հետեւյալը. «Մեր բանակի մեջ տեղակայված դավաճանների խումբը փորձում է հարված հասցնել, նրանք ստանալու են ամենածանր պատիժը»։ Արդեն մզկիթներից լսվում էր, Բիլալ-ի Հաբեշիի նման ընթերցվող սուրբ աղոթքները։ Հեռուստաընկերություններից մեկի էկրանում արդեն երեւում էր նախագահ Էրդողանը եւ նրա կոչը. «Գրավեք քաղաքների հրապարակները եւ օդանավակայանները։ Բացի մեր ժողովրդից չենք ճանաչում այլ ուժ»։ Ահա այդ պահն էր, որը ջղել էր մթության, ավիրել էր դավաճանական հարվածը։ Նախագահ Էրդողանի կոչից անմիջապես հետո ժողովուրդը սկսեց քայլել դեպի հրապարակ եւ օդանավակայաններ։ Աղոթքի ուժով, սրտանց հավատքով սկսեցին դեմ կանգնել եւ դիմադրել ինքնաթիռ, տանկ, ուղղաթիռ, զրահապատված մեքենա, փամփուշտ եւ ռմբերին։ Դավաճանները ռմբեր արձակելով, կրակ էին բացել անմեղ ժողովրդի վրա։ Ստամբուլ եւ Անկարայի հետ միասին ամբողջ Թուրքիայում կազմակերպվեց ցույցեր։ Հարձակման ընթացքում ոստիկան եւ զինվորներից բացի զոհվեց 248 հոգի ու 1537 քաղաքացի վիրավորվեց զինվորների փամփուշտներով։

 

Թուրքիան հուլիս 16-ին արթնանալուց արդեն հանձնվում էին դավաճանները, քաջ ժողովրդի որդիները նկարվում էին հետ վերցրած տանկերի հետ։ Ակինջիների ՕԴՈՒԺ-ի կենտրոնում գերի վերցված հրամանատարները դուրս էին գալից։ Երեկոյից առաջ ժողովուրդը պետական հաստատություններից, փողոցներից եւ ռազմական կենտրոններից մաքրում էր անհայրենիք դավաճաններին։

 

Հուլիսի 15-ը ժողովրդի վերակենդանացման օրն է։ Նույն օրը հիշել ենք Դարդանելի պաշտպանությունը, Թուրքիայի ամբողջականությունը եւ անհաղթ ժողովրդին։ Այդ օրը անչափահասները դարձան երիտասարդ եւ երիտասարդները չափահաս ու դրոշ դարձավ ամբող երկինքը։

 

Մեր հիմն էր աղոթքները։

 

Իսկ գաղտնաբառը Աստուծո վեհությունը։

 

Զոհ եւ վիրավորների հետ Անադոլիան կրկին ընդունեցինք մեր հայրենքիը։ Նույն օրը հասկացանք մի ղեկավարի շուրջ հավաքվելու հաղթանակը։ Թշնամին պարտվեց, իսկ մենք հաղթեցինք։ Արդեն ընկալում էինք ազգային հիմնի մի հոգու կողմից չէ, այլ ժողովրդի կողմից գրվելու փաստը։ Իմացանք դիմադրությամբ միանալ, հայրենիքի, դրոշի եւ աղոթքի շորջ։ Այդ օրը ողջ աշխարհում, բարեկամ եւ թշնամիներին ցուցաբերեցինք մեծ ազգ եւ պետություն լինելու իրականությունը։

 

Այդ օրը մենք աշխարհին գրեցինք առասպել։ 

 

 



Այս թեմայով լուրեր