Աշխարհի Սպորը – 2

«Ոմանք պնդում են, թե ֆուտբոլը կյանքի ու մահվան հարց է: Հավատացնում եմ, ֆուտբոլը շատ ավելի կարևոր է»: - Լիվերբուլի մարզիչ՝ Բիլ Շենկլի

653952
Աշխարհի Սպորը – 2

2017թ-ի նոր ծրագիրն է «Աշխարհի սպորտը»։ Նոր ծրագրում ձեզ հաղորդելու ենք Սպորտի տարբեր մարզաձեւերի կանոնների եւ պատմության մասին։ Շարունակում ենք ձեզ հաղորդել ֆուտբոլի ծրագրի երկրոդ մասը։

 

 

Աշխարհի առաջնությունը կազմակերպվում է 4 տարին մեկ անգամ եւ մինչեւ հիմա Բրազիլիան շահել է 5, Իտալիան 4, Գերմանիան 4, Արգենտինան 2, Ուրուգվայը 2, Անգլիան, Իսպանիան եւ Ֆրանսիան մեկական անգամ։ ՖԻՖԱ-ի մաս են կազմում տարբեր մայրցամաքներում գտնվող հետեւյալ ֆուտբոլի կազմակերպություններ. Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա, Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիա, Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան եւ կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա՝ ԿՈՆԿԱԿԱՖ, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիա՝ ԿՈՆՄԵԲՈԼ, Ովկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա եւ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն ՈՒԵՖԱ-ն, որի անդամն է նաեւ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան։

 

Հայկական ֆուտբոլային առաջին խմբերը ստեղծվել են Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ.Պոլսում եւ ծովափային քաղաք Իզմիրում։ Կայսրության մայրաքաղաք Կ.Պոլսում, մինչեւ առաջին համաշխարհային պաերազմը գտնվում էր մոտավորապես 100 հայկական մարմնամարզական ակումբներ։ Դրանց շարքում կարելի է թվարկել՝ 1910թ Ստամբուլում հիմնադրվող հայ երիտասարդական ֆուտբոլի թիմ «Ծիծեռնակ», 1911թ Ամասիա-Մարզվանի «Շավարշան» ֆուտբոլային թիմը, 1911թ Ադանա-Հաջընում հիմնադրվող «Միացյալ ակումբ»-ը, 1913թ Իզմիտում հիմնադրվող «Նիկոմեդիա» եւ 1914թ Մերսին-Տարսոնում հիմնադրվող «Սուրբ Պողոս» ակումբները։ Կարելի է հիշեցնել, որ հայ մարզիկներից՝ Վահրամ Փափազյան եւ Մկրտիչ Մկրյանը մասնակցել եւ կայսրության առաջին անգամ ներկայացրել են 1912թ Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում անցկացվող օլիմպիական խաղերում։

 

 

1911-1914թթ միչեվ Շավարշ Քրիսյանի խմբակցությամբ Ստամբուլում լույս է տեսնում մարզական ամսաթերթ «Մարմնամարզ»-ը, որը Օսմանյան կայսրության առաջին սպորտային պարբերականն է եղել։ Հայկական ֆուտբոլը 1920-ական թթ միչեւ վերածնունդ է ապրել Լիբանանում։ 1921թ հիմնադրվում է Հայ Մարզական Միությունը, իսկ 1924թ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը։

 

Ֆուտբոլի լեգենդները 20-րդ դարի սկիզբի հետ սկսում են հանդես գալ միջազգային առաջնություններում եւ օրից օր ավելանում է աստղերի քանակը։ Ինչքան էլ 1934 եւ 1938թթ աշխարհի չեմպիոն են դառնում իտալացիները, ապա տասնյակ տարիներ անց փոխվում է ֆուտբոլի ռազմավարությունը։ Ֆուտբոլը զարգացման կարեվոր փուլն է հասնում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ 1958թ ծնունդ է ապրում Բրազիլական ֆուտբոլի ռազմավարությունը, որը հիմք է վերցնում արագ հարձակումը։ Այդ թվում կարելի է թվարկել խաղացողներից՝ Դիդի, Պելե, Գարինչա եւ Սանտոսի անունները։ Նշյալ թվականներին նման զարգացումը կարելի է նկատել սովետական եւ արեւելյան Եվրոպայում։ Անմոռանալի խաղացողներից էին նաեւ Պորտուգալիայից Էյսեբիո եւ Հուգարիայից Ֆերենց Պուշկաշը։

 

 

1970-ականների հետ միասին սկսում է տոտալ ֆուտբոլի ժամանակաշրջանը։ Ավանդական ֆուտբոլը ավարտին հասցնող Նիդերլանդների հավաքականը իր ավագ եւ ամենավառ խաղացող Յոհան Կրոյֆի գլխավորությամբ ջնջում էր տարբեր օղակների խաղացողների դերերի միջեւ եղած սահմանները։ Այսինքն հերթափոխում էր նրանց դիրքերն ու պարտականությունները՝ շփոթություն առաջացնելով մրցակիցների շարքում։ Բայց հիշեցնենք Կրոյֆ եւ ընկերները աշխարհի առաջնություններում երբեք չեն հասել հաջողության։ 1974թ աշխարհի առաջնությունում նրանց կասեցնում էր Ֆրանց Բեկենբաուերի Գերմանիան, իսկ 1978թ Արդիլես եւ Կեմպեսի Արգենտինան։ Այդ թվականների համար կարելի է հիշել Ջորջ Բեսթ, Գերդ Մյուլլեր եւ դարպասապահ Դինո Ձոֆի անունները։ Երբ ֆուտբոլի պատմությունը հասնում էր 1980-ականներին, ապա աշխարհը ծանոթանում էր, բարձրակարգ տեխնիկայի տեր Արգենտինացի Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ։       

 



Այս թեմայով լուրեր