Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը 91

Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը

146497
Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը 91

Մոտավորապես երկու տարի առաջ սկսող լուծման ընթացքը ներկա պահում շարունակում է հաջությամբ։ Այս ընթացքի հիմնական նպատակն է՝ 30 տարվա ՓՔՔ-ի ահաբեկության ավարտին հասցնել եւ երկրում հզորացնել ժողովրդավարությունը եւ եղբայրությունը։ Այս նպատակը անցյալ երկու տարիներում կատարվել է որոշակիօրեն։ Քանի որ վերջին երկու տարիներում չի գրանցվել ահաբեկչական հարձակումներ, մարդիկ չեն մահանում։ Դա էլ երկրում պատճառել է հանգստություն եւ ուրախություն։ Հատկապես զինվորների ընտանիքները երջանիկ են քանի որ չեն տեսնում նահատակների թաղման արարողություններ։

Լուծման ընթացքի նպատակը միայն ահաբեկչության ավարտը չի այլ պահանջում է ՓՔՔ ահաբեկչական կազմակերպության զինաթափել, Թուրքիայի սահմաններից դուրս հանել եւ կազմակերպության լուծարել։ Այս հարցերում էլ գրանցվել է զարգացումներ, որը շարունակում է մինջեւ հիմա։ Քանի որ ահաբեկիչները բոլորովին չեն հեռացել երկրից։ Բայց այս հարցերը չի նշանակում, որ ավարտին է հասել ընթացքը։ Թուրքիայի խորհրդարանը թեմայի վերաբերյալ ընդունել է կարեվոր օրինագիծ։ Այսպիսով լուծման ընթացքը վերածվել է պետության պաշտոնական քաղաքականություն։ Բացի այդ Ժողովրդների Դեմոկրադական կուսակցության պատգամավորները շարունակում են գլխավոր ահաբեկիչ Օջալանի հետ Իմրալը կղզում գտնվող բանտում հանդիպումներ անցկացնել։ Ընթացքը այսպես շարունակելուց անցյալ շաբաթ ԻՇԻՊ ահաբեկչական կազմակերպության Սիրիայում շարունակվող հարձակումները վտանգ են պատճառել երկու տարվա աշխատանքների համար։

Այժմ լսում ենք Մարմարա Համալսարանի քաղաքագետ եւ միջազգային հարաբերությունների դասախոս Պրոֆեսոր դոկտոր Ռամազան Գյոզենի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

ԻՇԻՊ-ի Սիրիա եւ Իրաքում շարունակվող հարձակումները վերջին օրերում հասել են Սիրիայի Կոբանի եւ Ռոժավա շրջանները։ Տարածաշրջանում 20-ից ավել քրդաբնակ գյուղերի ԻՇԻՊ-ի հսկողության տակ անցնելը պատճառ է դարձել տեղի ժողովրդի դեպի Թուրքիա գաղթին։ Գաղթականների թվի մեծության արդյունքում Թուրքիան բացել իր սահմանները եւ ընդունել է քրդերի եւ մյուս ազգերի անվտանգությունը։ 130 հազար փախստականներ տեղավորվել են իրենց բարեկամների տները։ Իսկ մյուս մասը պետական ճամբարներ։ Այս քայլը նշանակում է Թուրքիայի, քրդերի հանդեպ մարդկային դրական վերաբերմունքը։ Թուրքիայի վերաբերմունքը աջակցություն է ստացել երկրի ներսում գտնվող քրդերից եւ ԺԴ կուսակցության խոսնակները շնորհակալություն են հայտնել պետության մարդասիրական քաղաքականության հանդեպ։

Բայց կարճ ժամանակ անց ՓՔՔ եւ ԺԴ կուսակցության համանախագահ Դեմիրթաշը դրական զարգացման դեմ արտահայտվել են բացասական։ ՓՔՔ եւ Դեմիրթաշը առաջարկել են Սիրիայում ԻՇԻՊ-ի դեմ կրվող քրդական միավորումների կազմավորումը, որի անդամները լինելու էին Թուրքիայի քաղաքացիներ։ Նմանատիպ բացատրությունը տրվել է նաեւ Իրաքի Քրդական մասի ղեկավար Բարզանիի կողմից։ Նրա համաձայն Իրաքում եւ Ռոժավայում պարտադիր պետք է պայքարել ԻՇԻՊ-ի դեմ։

Եթե այս բացատրությունները կիրառվեն, ապա դա մեծ հավանականությամբ կնշանակի ԻՇԻՊ-ի դեմ պայքարել։ Բայց դա ներքին քաղաքականության տեսանկյունից կրում է մի շարք վտանգներ։ Հատկապես խաղաղության ընթացքում կարող է հիմական հարցեր առաջացնի քրդերի եւ ԻՇԻՊ-ի զինյալ պայքարը։ Դա ունի երկու կետեր։ Առաջինը՝ ՓՔՔ-ի կողմից ուղղություն ընդունող քուրդ երիտասարդների կրկին զինումը եւ զենքերի կրկին օգտագործումը, ընդ որում ահաբեկչական կազմակերպությունը զինաթափման փոխարեն սկսելու է կրկին զենք բռնել։ Իսկ երկրորդն է՝ ՓՔՔ-ի ԻՇԻՊ-ի դեմ պայքարում կարեվոր ուժ լինելու իրականությունը, բայց Թուրքիան քանի որ չի ուզում մասնակցել Իրաք եւ Սիրիայի պատերազմներին, այսինքն կվնասի Թուրքիայի միջազգային որոշմանը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցում է, բայց չի ուզում ֆիզիկապես մասնակցել նշյալ պայքարին։

Թուրքիայի ԱԺ-ը ընդունելով նոր օրինագիծ փորձում է բոլորովին զենքերը թաղել հողի տակ եւ ստեղծել խաղաղություն, որի համար կողմերը փորձում են դիալոգ կազմել։ Բացի այդ ՓՔՔ-ի անդամների զինափաթումը եւ կրկին իրենց ընտանիքներին վերադարձը ունի մեծ կարեվորություն։ ԻՇԻՊ-ի դեմ հնարավոր ՓՔՔ-ի պայքարը նշանակում է կրկին զինյալ պայքար եւ Թուրքիայի իր հեռանկարից հեռացումը։ Իրաքցի քրդերը, ԻՇԻՊ-ի դեմ պետք է պայքարեն միասնական եւ որոշում կայացնեն միասնաբար։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր