Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը 77

Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը

111778
Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը 77

Իրաք-Շամ Իսլամական Պետություն կազմակերպությունը մի քանի օրվա ընթացքում իր ակտիվությամբ խախտել է Միջին Արեվելքի հավասարակշռությունը։ Հազարավոր զինյալ անդամների հարձակման հետ ԻՇԻՊ-ը գրավել է Մուսուլ, Տիկրիտ եւ շրջագայքը։ Այս գրավումը միայն Մուսուլ քաղաքը չի այլ նաեւ կարող է փոխել Իրաք եւ Միջին Արեվելքի ապագան։ Եթե այս գրավումները շարունակեն ապա Իրաքը բաժանվելու է երեք մասերի։ Այսպիսով իրականանալու է 1991թ-ի պատերազմից ի վեր նախատեսվող ծրագիրը։ Իսկ ԻՇԻՊ-ը Սիրիայում եթե ձեռք բերի հաղթանակ ապա մեծ փոփոխության է ենթարկվելու 100 տարվա սահմանները եւ տարածաշրջանային քաղաքական ուժերը։ Սահմանները հարյուր տարի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որոշվել էր Ֆրանսիա եւ Անգլիայի կողմից։

Այս ամենը մեզ ստիպում են մի շարք հարցերի պատասխանները գտնել։ ԻՇԻՊ-ը ինչ է ներկայացնում եւ ինչ նպատակներ ունի։ Ինչպես կարողանում է ազդեցիկ լինել տարածաշրջանում։ Այս հարցերը պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է քննարկումներ կատարել։

ԻՇԻՊ-ի առաջին նպատակն է իսլամական պետություն հիմնադրել։ Իսկ պետության հատկություններից մեկը կլինի Սուննիական դավանանքը։ ԻՇԻՊ-ը իսլամը բացատրում է հետեւյալ կերպ՝ Ջիհատական, ծայրահեղ, մյուս մուսուլմանները անհավատք անվանող, սահմանափակ եւ հարկ եղած դեպքում ուժգնություն օգտագործող։ Քաղաքակիրթ աշխարհի հետ համեմատած կարելի է համարել հետամնաց։ Այս բոլորի կիրառումը առաջինը կատարվել է գրավված Մուսուլ քաղաքում։ Նշյալ պետական ղեկավարումը միայն Իրաք եւ Սիրիայում չի այլ նաեւ մեծ անհանգստություն է առաջացնելու տարածաշրջանում։ Հարեվանները եւ արեւմտյան երկրները մերժելու են հզոր կապեր ստեղծել։

Եթե ԻՇԻՊ-ը ունի այսքան դերություն ապա ինչպես է ձեռք բերում հաղթանակներ։ Օրինակ ինչպես հանգստությամբ գրավում է Սիրիայում Ռաքքա, Իրաքում Մուսուլ քաղաքները։ Այս հարցը ունի նվազագույնը երկու պատասխաններ։ Առաջինը՝ Իրաք եւ Սիրիայում պետական ուժերի թուլությունը։ Իրաքյան բանակը ունի բավարար զենք եւ զինամթերք։ Բայց Մալիկիի իշխանությունը չունի միավորող ուժ եւ կազմակերպված երկիր։

Տարիների ընթացքում մասերի բաժնված Իրաքում անվտանգությունը պաշտպանվում է միայն քաղաքներում եւ նահանգներում։ Իսկ Սիրիայում Ասադը քաղաքացիական պատերազմի պատճառով չի կարող ուժ գործել ԻՇԻՊ-ի վրա։ Այսինքն Թովմաս Հոբսի ասածի նման Իրաք եւ Սիրիայում կարելի է կիրառել միայն անտառային օրենքներ։ Բացի այդ հարկ է նշել, որ մի շարք ցեղակրոններ աջակցում են ԻՇԻՊ կազմակերպության։

Ուրեմն ԻՇԻՊ-ն էլ ունի հզոր զենքեր, զինամթերք եւ բավարար զինյալ անձիք, որի թիվը կազմում է մոտ 40 հազար։ Այս բանակի մեծամասնությունը կազմում է Սիրիան անցնող եւ Իրաք հասնող Եվրոպացի երիտասարդներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն կազմակերպության նյութական ուժը գալիս է եվրոպական երկրներից։

ԻՇԻՊ-ի ամենակարեվոր պահանջն է, տարածաշրջանում Սուննիական առավելությունը հսկել եւ զարգացնել ու փոքրացնել Իրանի դավանանքային ուժը։ Այս պահանջը համընկնում է նաեւ մի շարք երկրների շահերի հետ։ Օրինակ ԻՇԻՊ-ի հարձակումների դեմ չափավոր հակազդեցություն են ցուցաբերում ԱՄՆ եւ ԵՄ-յան երկրներ։ Նման վերաբերմունքը ցուցաբերում են նաեւ ՆԱՏՕ եւ ՄԱԿ-ի նման միջազգային կազմակերպություններ։

Օրինակ Թուրքիա եւ հարեվան երկրներ բավականին զարմացել են տեղի ունեցող դեպքերին։ Մոսուլում տեղակայված Թուրքիայի դեսպանատունը գրավող ԻՇԻՊ-ը առեւանգել է 49 Թուրքիայի քաղաքացիներին։ Բացի այդ 31 թուրք վարորդներին։ Թուրքիան փորձում է ազատել դեսպանը եւ իր քաղաքացիներին։

ԻՇԻՊ-ը փաստօրեն պայքարը արտաքին աշխարհում մղում է Թուրքիայի դեմ։ Թուրքիան հարցը լուծելու համար պետք է լավ հետազոտի ներքին եւ արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող զարգացումները։ Դրա համար էլ անհրաժեշտ է Թուրքիայի քաղաքական ուժերի միասնական շարժը։ Չպետք է ներքին քաղաքականությունում դա վերածել կուսակցական շահերի։ Թուրքիայի համար ձեռնտու չի ԻՇԻՊ-ին պատասխանել եւ կամ կազմակերպել ռազմական գործողություն։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր