Թուրքիայի Իտալիա կատարած արտահանումը ռեկորդ է սահմանել

Թուրքիան հոկտեմբերին ամսական կտրվածքով դեպի Իտալիա արտահանման ռեկորդային մակարդակի է հասել։

1730556
Թուրքիայի Իտալիա կատարած արտահանումը ռեկորդ է սահմանել

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների համաձայն՝ Թուրքիայի արտահանումն անցյալ ամիս 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19,2 տոկոսով եւ հասել 19 միլիարդ 76 միլիոն 662 հազար դոլարի։

Թուրքիայի արտահանումը Իտալիա հոկտեմբերին ամսական կտրվածքով հասել է ռեկորդային մակարդակի։ Իտալիա արտահանումը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով եւ հասել 1 մլրդ 26 մլն 126 հազար դոլարի։

Այսպիսով, Իտալիան գրանցվել է որպես 4-րդ երկիր, որտեղ Թուրքիան ամենաշատ արտահանում է անում։

Անցած ամիս ամենաշատ արտահանումը դեպի Իտալիա է կատարել ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Ավտոմոբիլային արդյունաբերությունը հոկտեմբերին Իտալիա է արտահանել 236 մլն 122 հազար դոլար։

Հոկտեմբերին արտահանող երկրների եռյակում են Գերմանիան՝ 1 միլիարդ 560 միլիոն 366 հազար դոլար, Միացյալ Թագավորությունը՝ 1 միլիարդ 179 միլիոն 141 հազար դոլար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ՝ 1 միլիարդ 150 միլիոն 18 հազար դոլար։



Այս թեմայով լուրեր