Իսրայելը ռմբակոծել է մանկական խաղահրապարակը՝ 10 մարդ է զոհվել
Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող փախստականների ճամբարի Մեգազի մանկական խաղահրապարակի վրա իսրայելական ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ և կանայք։
2128574
Ականատեսներն ընդգծել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Մեգազի փախստականների ճամբարի խաղահրապարակը։
Ականատեսները պատմել են, որ հարձակման ենթարկված խաղաղ բնակիչների մեծ մասը երեխաներ են, և երեխաները խաղահրապարակում խաղալիքներով զվարճանալիս եղել են իսրայելական ռազմական ինքնաթիռների թիրախում։
Կյանքը կորցրած 10 մարդկանց մարմինները տեղափոխվել են Դեյր ալ Բելահի Աքսայի նահատակների հիվանդանոց։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ զոհվել է 33 հազար 843 պաղեստինցի, այդ թվում՝ 14 հազար 500 երեխա և 9 հազար 560 կին, 76 հազար 575-ը՝ վիրավորվել։