Գազայում զոհվածների թիվը հասել է 33 հազար 797-ի

Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի կողմից իրականացված հարձակումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 33 հազար 797-ի։

2127933
Գազայում զոհվածների թիվը հասել է 33 հազար 797-ի

Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ տեղեկություն է տրվել Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից 192 օր շարունակ հարձակումների մասին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ևս 68 պաղեստինցի, վիրավորվել՝ 94 պաղեստինցի։

Հաղորդվել է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 33 հազար 797-ի, իսկ վիրավորներինը՝ 76 հազար 465-ի։

Հայտարարության մեջ կրկնվել է, որ փլատակների տակ և ճամփեզրին կան մահացածներ, սակայն իսրայելական ուժերի խոչընդոտի պատճառով բժշկական խմբերը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարողացել դիակներին հասնել։

 



Այս թեմայով լուրեր