Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 11 հազար երեխա և 7 հազար 500 կին
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 11 հազար երեխա և 7 հազար 500 կին։
2092017
Գազայի կառավարության լրատվական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կողմից Գազայի վրա 108 օրվա հարձակումների հետևանքով զոհված 25 հազար 925 մարդկանցից 11 հազարը երեխաներ են, 7 հազար 500-ը՝ կանայք։
Հաղորդվում է, որ Գազայում փլատակների տակ կամ անհետ կորած է մնում 7 հազար մարդ, որոնց 70 տոկոսը կանայք ու երեխաներ են, իսկ 63 հազարը վիրավորվել է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը սոցցանցերի իր միկրոբլոգում ասել է.
«Հոկտեմբերի 7-ից Գազայի դեմ վայրագությունների նվազում չի գրանցվել». Նա հայտարարել է, որ Գազայում ամեն ժամ 2 մայր է սպանվում։