Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար դադարի այսօր 5-րդ օրն է

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախումներում 4 օրով տրված և 2 օրով երկարաձգված «հումանիտար դադարն» անցել է 5-րդ օրն։

2070217
Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար դադարի այսօր 5-րդ օրն է

 

Երեկ երեկոյան շրջափակված Գազայի հատվածում գտնվող 10 իսրայելցի բանտարկյալներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտոնյաներին։ Դրա դիմաց ազատ են արձակվել Իսրայելի բանտերում գտնվող 30 պաղեստինցի կանայք և երեխաներ։

«Հումանիտար դադարի» համաձայնագրի շրջանակներում, որն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը ժամը 07.00-ին, 61 իսրայելցի գերիներ, որոնցից մեկը տղամարդ է, մյուսները՝ կանայք և երեխաներ. նրանք ազատ են արձակվել Գազայի հատվածից, իսկ մինչ այժմ իսրայելական բանտերից ազատ են արձակվել 180 պաղեստինցի կանայք և երեխաներ։

Մինչդեռ, Գազայի կառավարության տվյալներով, հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իսրայելական հարձակումների արդյունքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 15 հազարը, այդ թվում՝ ավելի քան 6 հազար 150 երեխա և ավելի քան 4 հազար կին։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը՝ Քասամ բրիգադները, հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին «Աքսայի ջրհեղեղ» կոչվող համապարփակ հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։

Ի պատասխան՝ իսրայելական բանակը հայտարարեց, որ ռազմական ինքնաթիռներով սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը Գազայի հատվածի դեմ։



Այս թեմայով լուրեր