Ալիևն զանգահարելով Նախագահ Էրդողանին շնորհավորել է Togg-ի կապակցությամբ
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
1901455
Ադրբեջանի նախագահության հայտարարության համաձայն՝ Ալիևը հեռախոսով զանգահարել է Էրդողանին և շնորհավորել Թյուրքիյեյի տեղական արտադրությամբ ավտոմեքենան՝ Togg-ը արձակելու համար և հայտարարել, որ սա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։
Հեռախոսազրույցում քննարկվել են նաև Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևի եռակողմ հանդիպումը և ստորագրված համատեղ հայտարարությունը։
Էրդողանը և Ալիևը մտքեր են փոխանակել նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։