Նասեր Քենանին կրկնել է իր արձագանքը Թեհրանից Ռուսաստան զենքեր ուղարկելու կապակցությամբ

Իրանը հերթական անգամ հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանը Ուկրաինայում օգտագործել է Թեհրանի արտադրության կամիկաձե ԱԹՍ (Զինված անօդաչու թռչող սարքեր) և հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի հետ՝ լուծելու այդ մեղադրանքները։

1894649
Նասեր Քենանին կրկնել է իր արձագանքը Թեհրանից Ռուսաստան զենքեր ուղարկելու կապակցությամբ

Իրանի ԻՌՆԱ պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ խոսնակ Նասեր Քենանին կրկնել է իր արձագանքը այն պնդումներին, որ Թեհրանից Ռուսաստան են ուղարկվել զենքեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։

Նշելով, որ խնդրո առարկա մեղադրանքները հակաիրանական երկրների ԶԼՄ-ների կողմից արտադրվել են քաղաքական նպատակներով, Քենանին ասաց.

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ուկրաինայի հետ՝ վերոհիշյալ մեղադրանքները լուծելու համար»։

Հիշեցնելով, որ Թեհրանի վարչակազմը նախկինում էլ հայտարարել է, որ դեմ է հակամարտությանն ու պատերազմին, Քենանին նշել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ համաձայն միջազգային իրավունքի։

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանական անօդաչու սարքերը Ռուսաստանի կողմից օգտագործվում են Ուկրաինայում ռազմական և քաղաքացիական թիրախների համար։

«Ռուս օպերատորները գնացել են Իրան՝ վերապատրաստվելու այդ համակարգերի օգտագործման համար: Կան լայնածավալ ապացույցներ, որ այդ համակարգերը օգտագործվել են ռազմական և քաղաքացիական թիրախների դեմ: Միացյալ Նահանգները չի վարանի պատժամիջոցներ կիրառել կամ միջոցներ ձեռնարկել հանցագործների դեմ»:

 

 



Այս թեմայով լուրեր