Հեռախոսազրույց Բայրամովի եւ Միրզոյանի միջև

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

1810838
Հեռախոսազրույց Բայրամովի եւ Միրզոյանի միջև

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են անելիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու ուղղությամբ։

Նախարարները, որոնք քննարկել են նաև երկու երկրների միջև սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը, խորհրդակցել են նաև որոշ հումանիտար հարցերի շուրջ։

Ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշել են հանձնարարական տալ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին, եւ պայմանավորվել են մինչև այս ամսվա վերջ ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով։

 



Այս թեմայով լուրեր