Իրաքի Պաշտպանության Նախարար Ինադ․ Ցանկանում ենք Թուրքիայից գնել Bayraktar TB2 եւ հարվածային ուղղաթիռ

Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ ցանկանում են գնել Թուրքիայի առաջին տեղական արտադրությամբ եւ եզակի զինված անօդաչու թռչող սարքը ՝ Bayraktar TB2, T129 ATAK ուղղաթիռ եւ առաջադեմ սպառազինություն:

1699993
Իրաքի Պաշտպանության Նախարար Ինադ․ Ցանկանում ենք Թուրքիայից գնել Bayraktar TB2 եւ հարվածային ուղղաթիռ

Ինադը Իրաքում մի տեղական հեռուստաալիքում կատարած իր խոսքում ասեց․

«Առաջարկներ եւ պայմանագրեր խնդրեցինք Թուրքիայից Bayraktar TB2, 12 T129 ATAK ուղղաթիռներ եւ 6 անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Համաձայնություն ձեռք բերեցինք Bayraktar ԱԹՍ (զինված անօդաչու թռչող սարք) գնելու վերաբերյալ»:

«Թուրքիայի Bayraktar ԱԹՍ- ները շատ առաջադեմ են եւ մեծ հաջողությունների են հասել»: ասաց Ինադը, ու շարունակեց․

«Քանի որ դրանք կարող են ծառայել նույնիսկ գիշերային ժամերին, օգտակար կլինեն ԴԵԱՇ ահաբեկչության դեմ մեր պայքարում: Իրաքի բանակը չունի այս տեխնոլոգիան»:

Օգոստոսի 19 -ին Ստամբուլում տեղի ունեցած Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին (IDEF'21), Իրաքի պաշտպանության նախարար Էնադը հանդիպել էր Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:



Այս թեմայով լուրեր