Փաշինյան. Հունիսի 20-ին ՀՀ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

1603985
Փաշինյան. Հունիսի 20-ին ՀՀ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Փաշինյանը Ֆեյսբուկի գրառմանը նշել է, որ այսօր հանդիպել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավոր Գագիկ Շառուկյանի հետ:

Փաշինյանը նշել է, որ հանդիպմանը նշել է, որ երկրում ներկա քաղաքական իրավիճակից ազատելու համար ամենալավ ճանապարհը վաղ ընտրություններ կատարելն է:

«Հաշվի առնելով Նախագահ Արմեն Սարգսյան, Իմ Քայլը կուսակցություն եւ Լուսավոր Հայաստան կուսակցության հետ կատարած խորհրդակցությունները հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ ավագ հրամանատարները փետրվարի 25-ին ստորագրել են վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հռչակագիր եւ հուշագիր են հանձնել Փաշինյանին:

Փաշինյանն անմիջապես հայտարարեց, որ աշխատանքից ազատել է Գլխավոր շտաբի պետ Գասպարյանին:

Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող Նախագահ Սարգսյանը, չի ստորագրել Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը:

Փաշինյանը ռազմական հրամանատարների հրաժարականի կոչերը որակել է որպես «հեղաշրջման փորձ»:



Այս թեմայով լուրեր