Պորոշենկոն 30 օր ռազմական դրություն է հայտարարել

330 պատգամավորներից 276-ի քվեարկությամբ ընդունված որոշումը, ռազմական դրություն են հայտարարել նոյեմբերի 28-ից ժամը 09:00-ից սկսած:

1095503
Պորոշենկոն 30 օր ռազմական դրություն է հայտարարել

330 պատգամավորներից 276-ի քվեարկությամբ ընդունված որոշումը, ռազմական դրություն են հայտարարել նոյեմբերի 28-ից ժամը 09:00-ից սկսած:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` երկրում մինչև 2019 թվականի հունվարի 25–ը ռազմական դրություն մասին որոշումը:

«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության ապահովման արտակարգ միջոցների և Ուկրաինայում ռազմական դրության հայտարարման մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` 2018 թվականի նոյեմբերի 26–ի որոշումը»,– ասվում է փաստաթղթում։

Ուկրաինայի նախագահը ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ուղղել է Գերագույն Ռադայի հաստատմանը։

Սև ծովում միջադեպ է տեղի ունեցել նոյեմբերի 25–ի առավոտկան։ Ուկրաինական ռազմածովային նավատորմի միանգամից երկու ռազմանավեր «Բերդյանսկը» և «Նիկոպոլը» ու քարշակ և «Յանի Կապուն» ապօրինաբար հատել են Ռուսաստանի պետական սահմանը, մտել ՌԴ տարածքային ծովի ջրային տարածությունը և սկսել են Սև ծովից շարժվել դեպի Կերչի նեղուց։

Մոսկվան հարցում է ներկայացրել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու վերաբերյալ Ազովի ծովում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։



Այս թեմայով լուրեր