Իրաքի բանակը առաջ է գնում Մոսուլում

Իրաքի բանակը մուտք է կատարել Մոսուլի կենտրոնի մոտակայքում գտնվող Ինթիսար թաղամասը:

603362
Իրաքի բանակը առաջ է գնում Մոսուլում

Նինովայի գործողության հրամանատար Աբդուլեմիր Ռեշիտ Յարը նշել է հետեւյալը.

«Բանակի 9-րդ եւ 3-րդ զրահապատված միավորումները մուտք են կատարել Մոսուլի Ինթիսար թաղամասը»:

«Այս թաղամասը գտնվում է քաղաքի կենտրոնի հյուսիսում: Մենք կշարունակենք փայլուն գրոհումներ կատարել»:

Մոսուլի գործողության 18-րդ օրում բանակը, ոստիկանության աշխատակիցներ եւ Հյուսիսային Իրաքի քրդական մասի պեշմերգեի միավորումները փորձում են ահաբեկչական խմբավորում ԻԼԻՊ-ից մաքրել քաղաքը:

Ահաբեկչական խմբավորում ԻԼԻՊ-ը 2014թ-ին Մոսուլ մուտք էր կատարել անվտանգության ուժերը նահանջելուց հետո: 

Իրաքի խորհրդարանի նախագահ Սելիմ Էլ Ջուբուրիի համաձայն բանակը քայլ առ քայլ մոտիկանում է քաղաքի կենտրոնը, ընդ որում մոսուլցիները արդեն լսում են բանակի կրակոցների ձայնը: 


Պիտակներ: #Իրաք , #Մոսուլ , #ԻԼԻՊ

Այս թեմայով լուրեր