ԱՄՆ-ն Իրաք 200 զինվոր է ուղարկել

112616
ԱՄՆ-ն Իրաք 200 զինվոր է ուղարկել

ԱՄՆ-ն, Բաղդադում դեսպանության անվտանգությունը բարձրացնելու եւ երկրում ամերիկյան քաղաքացիներին պաշտպանելու նպատակով Իրաք հավելյալ 200 զինվոր է ուղարկել։
Ընդ որում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրաքում ռազմական ուժը արդեն կազմում է՝ 750 հոգի։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հարցի հետ կապված Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոհներին եւ սենատին նամակ է ուղարկել։
Օբաման ուղարկած նամակում տեղեկացնում է, որ հավելյալ զինվորներն ուղարկվել են Բաղդադում դեսպանության անվտանգությունը բարձրացնելու, ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովելու եւ Բաղդադի միջազգային օդանավակայանի անվտանգության նորմերը բարձրացնելու նպատակով։
Նամակում ասվում է, որ ամերիկյան զինվորները, այդ երկրում կմնան մինջ որեւէ անվտանգությունը պահպանելու կարիք չլինի։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր