Պուտինը Պորոշենկոյի հետ պատրաստ է հանդիպել

85087
Պուտինը Պորոշենկոյի հետ պատրաստ է հանդիպել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Նորմանդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը։
Պուտինի խոսքերի համաձայն՝ ՙՊորոշենկոյի ձեռքերը դեռ արյամբ թաթախված չեն՚, որի հետ կապված նա բացառիկ հնարավորություն ունի երկրի արեւելքի անջատողականների հետ հարթելու երկխոսությունը։
Ուկրաինայի նորընտիր նախագահը Վարշավայում հայտարարել է, որ ռուսամետ անջատողականների նկատմամբ համաներում կկիրառի եւ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի արտահերթ տեղական ընտրություններ անցկացնելու համար ելք կգտնի։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր