Ջո Բայդենը Կիպրոսում անցկացրել է հանդիպումներ

71866
Ջո Բայդենը Կիպրոսում անցկացրել է հանդիպումներ

Նա կղզի այցելություն կատարելուց անմիջապես հետո տեսակցել է կղզու երկու կողմերի ներկայացուցիչների հետ։

Բայդենը 3 ժամ շարունակվող ճաշկերույթից հետո կազմակերպելով մամլո ասուլիս նշել է, որ կողմերը համաձայնվել են միեւնույն տեքստի վրա։

Բայդենի համաձայն կղզում մնայուն խաղաղությունը ձեռք բերելու համար ղեկավարները հանդիպելու են ամիսը երկու անգամ, որի առաջին ժողովը կանցկացվի հունիսի 2-ին։

Երկու ղեկավարներ անհայտացող մարդկանց գտնելու հարցում աշխատելու են միասին եւ իրար հաղորդելու են տեղեկություններ։

ԱՄՆ նախագահի օգնականը ժողովում քննարկել է նաեւ Մարաշի շրջանի հակամարտությունը։

ԱՄՆ-ը Բայդենի նախաձեռնությամբ փորձում է աջակցություն ցուցաբերել բանակցություններին։

Բայդենի մամլո ասուլիսից հետո բացատրություն է տվել նաեւ ՀԿԹՀ-յան նախագահ Դերվիշ Էրօղլուն։

Ըստ Էրօղլույի առաջարկվող նոր փաստաթուղթը հետաքրքրում է երկու կողմերին եւ հույսեր է փայփայում հարցի լուծման ընթացքում։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր