Նախագահ Էրդողանը TRT-ի համատեղ եթերում պատասխանել է օրակարգային հարցերին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ծրագրեր են իրականացնում սիրիացիներին իրենց երկրներ վերադառնալու համար ու ասեց․

1989534
Նախագահ Էրդողանը TRT-ի համատեղ եթերում պատասխանել է օրակարգային հարցերին

«Մենք ծրագիր ունենք այնտեղ վերադարձնելու 1 միլիոն փախստականների»։

Նախագահ Էրդողանը Թյուրքիյեյի ռադիո-հեռուստատեսության ընկերության (TRT) համատեղ եթերում պատասխանել է օրակարգային հարցերին։

Էրդողանն ընդգծել է, որ իրենք աշխատում են իրենց երկրում քաղաքացիական պատերազմից փախած և Թյուրքիյեյում ապաստանած սիրիացիների անվտանգ վերադարձի ուղղությամբ։

Հիշեցնելով, որ Սիրիայի հյուսիսում անվտանգ վերադարձի համար բրիկետով տներ են կառուցել՝ Էրդողանը հիշեցրել է, որ մինչ այժմ իրենց երկրներ են վերադարձել 560 հազար սիրիացի։

«Մենք ծրագիր ունենք, որ 1 միլիոն փախստական ​​նույնպես կվերադառնա այնտեղ։ Իհարկե, դա տեղի կունենա ժամանակի ընթացքում: Մենք կձգտենք ապահովել սիրիացիների վերադարձն իրենց երկրներ անվտանգ միջավայրում»:

Նշելով, որ սահմանները հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով՝ Էրդողանն ասել է.

«Թյուրքիյեյի սահմաններն ավելի ապահով են, քան երբևէ եղել են»։

Էրդողանը, ազդարարելով, որ թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում շարունակվելու է, ասել է.

«Եթե զինվորներին դուրս բերեք Սիրիայի հյուսիսից, ապա այն անվտանգ չի լինի, և միգրացիան էլ ավելի կաճի»։

Նշելով, որ հաջող պայքար է ընթանում անջատողական ահաբեկչական PKK-ի դեմ՝ նախագահն ասել է.

«Մենք վճռական ենք շարունակելու մեր պայքարը PKK-ի և նրա մասնաճյուղերի դեմ տանը և արտերկրում: Մենք քանդել ենք նրանց որջերը նրանց գլխին, քանդում ենք ու կոչնչացնենք»։



Այս թեմայով լուրեր