Ֆահրեթթին Ալթունը ցավակցություն է հայտնել Հունաստանին

Նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունն իր ցավակցությունն է հայտնել Հունաստանում գնացքի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

1953610
Ֆահրեթթին Ալթունը ցավակցություն է հայտնել Հունաստանին

Ֆահրեթթին Ալթունը այս հայտարարությունը հունարենով արել է սոցիալական ցանցի իր էջից։

Նշելով, որ Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարը տխուր էր և ողբերգական՝ Ալթունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, հույն ժողովրդին և կառավարությանը։

Ալթունը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 38, վիրավորվել՝ 57 մարդ։



Այս թեմայով լուրեր