Իրաքի միջազգային օդանավակայանը կվերանորոգեն  երկու թուրքական ընկերություններ

Հաղորդվել է, որ երկու թուրքական ընկերություններ կվերանորոգեն Իրաքի Մոսուլ քաղաքի միջազգային օդանավակայանը։

1866408
Իրաքի միջազգային օդանավակայանը կվերանորոգեն  երկու թուրքական ընկերություններ

Մոսուլի նահանգապետ Նեջիմ էլ-Քուբբուրին մամուլին տված հայտարարության մեջ ասել է, որ Մոսուլի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները տրվել են «TAV Օդանավակայաններ և 77 շինարարության»-ի միջազգային փորձառու գործընկերությանը։

Քուբբուրին հայտարարել է, որ Մոսուլի օդանավակայանը, որը նախկինում օգտագործվում էր ներքին թռիչքների համար, վերածվել է միջազգային օդանավակայանի, և որ ընկերությունների հետ պայմանագիր է կնքվել։

Մոսուլի նահանգապետը հավելել է, որ շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, և որ այս օդանավակայանը աշխարհի դարպասը կդառնա Մոսուլի և ողջ Իրաքի համար։



Այս թեմայով լուրեր