Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կարլ Նեհամերի հետ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի վարչապետ Կարլ Նեհամերի հետ։

1812667
Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կարլ Նեհամերի հետ

Նախագահության հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես փետրվարի 24-ից շարունակվող Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը, Թուրքիա-Ավստրիա հարաբերությունները։

Հեռախոսազրույցում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ վերջ դնելու ուկրաինական պատերազմի հումանիտար դրամային և հասնել հրադադարի, և որ խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար պետք է աջակցել Ստամբուլի գործընթացին։

Նշելով, որ իրենք շարունակելու են ջանքերը խաղաղ լուծման օգտին, նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի վարչապետ Նեհամմերին՝ պատերազմը շուտափույթ դադարեցնելու համար Թուրքիայի դերի մասին խոսելու և Ստամբուլի գործընթացին իր աջակցությունը հայտնելու համար։

Ի դեպ Վարչապետ Նեհամերը Թվիթթերի իր միկրոբլոգում հայտարարություն է արել նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ։

Նշելով, որ նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվա կատարած այցի մասին՝ Ավստրիայի վարչապետն ասեց.

«Մենք համաձայն ենք, որ Ստամբուլի գործընթացը լավագույն հնարավորությունն է Ուկրաինայում խաղաղության համար»։

Նեհամմերը նաև ընդգծել է, որ Ավստրիան միշտ իր ակտիվ չեզոքության քաղաքականությամբ կնպաստի խաղաղությանը։

Վարչապետ Նեհամերը ապրիլի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիև կատարած այցի շրջանակներում տարբեր շփումներ է ունեցել և հնարավորություն է ունեցել դիտարկումներ անել այն վայրերում, որտեղ պատերազմ է տեղի ունեցել, հատկապես Բուչայում։

Կիև կատարած այցից հետո Նեհամմերը ապրիլի 11-ին մեկնել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ երկկողմ հանդիպումը բարդ է եղել։

 



Այս թեմայով լուրեր