Նախարար Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Բլինկենի հետ

ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր նիստի հանդիպումների մասնակցելու նպատակով ԱՄՆ-ի Նյու քաղաքում գտնվող ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլուն եւ ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենը շեշտել են, որ Աֆղանստանի հարցում շարունակելու են միասին աշխատել։

1708956
Նախարար Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Բլինկենի հետ

Մեւլութ Չավուշօղլուն եւ Էնթոնի Բլինկենը կարճ հայտարարություն են արել Նյու Յորքի հյուրանոցներից մեկում կայացած երկկողմ հանդիպումից առաջ:

Չավուշօղլուն հայտարարելով, որ իրենք բազմաթիվ անգամներ հեռախոսով խոսել են Բլինկենի հետ, ասեց․

«Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում և բազմաթիվ ոլորտներում ձեր հիանալի համագործակցության համար: Իհարկե, մենք կշարունակենք միասին աշխատել Աֆղանստանի վրա, կշարունակենք մեր համագործակցությունը: Մենք կշարունակենք մեր համագործակցությունը նաև այլ ոլորտներում»:

Բլինկենն իսկ ընդգծեց, որ վերջին 9 ամսվա ընթացքում իրենք բազմաթիվ հեռախոսազանգեր են կատարել Չավուշօղլուի հետ ու ասեց․

«Մենք այսօր (երեկ) շատ բան ունենք խոսելու, բայց մենք շատ շնորհակալ ենք Թուրքիային Աֆղանստանում ունեցած ամուր գործընկերության համար եւ մենք կշարունակենք միասին աշխատել այստեղ»։

Հայտնելով, որ հանդիպմանը իրենք կքննարկեն նաեւ Սիրիան եւ Կովկասը, Բլինկենը Թուրքիան եւ Միացյալ Նահանգները որակեց որպես «ուժեղ գործընկերներ եւ ՆԱՏՕ -ի դաշնակից»:

 



Այս թեմայով լուրեր