Էրդողան. «Ցանկանում ենք ապահովել անվտանգ շրջան»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թէ Թուրքիայի Սիրիայում գտնվելու պատճառը հողատարածք կամ նավթ չէ, սահմանի անվտանգություն է:

1370023
Էրդողան. «Ցանկանում ենք ապահովել  անվտանգ շրջան»

Էրդողանը Ստամբուլի պատգամավորների հանդիպման ծրագրում կատարած ելույթում ասեց.

«Սիրիայում անվտանգ շրջանով ցանկանում ենք մեր սահմանները ապահովել: Մենք այնտեղ ոչ նավթի ոչ էլ հողատարածքի խնդիր ունենք:»

«Մենք այնտեղ Ասադի հրավերով չենք գնացել» ասող Նախագահ Էրդողանը շարունակեց.

«Մենք այնտեղ սիրիայի ժողովուրդի հրավերով ենք գնացել: Սիրիայի ժողովուրդը մինջեւ որ չասե թէ այս գործը ավարտվել է, մենք այնտեղից դուրս գալու նպատակ չունենք:»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել է, թէ Իդլիբի գործողության նախորդ օրվա հարձակման արդյունքում զոհվածների թիվը բարձրացել է 36-ի:

Էրդողանը նշել է, թէ Սիրիայում սահմանային գծի երկայնքով 30 կիլոմետր խորքում անվտանգ շրջան ստեղծելու աշխատանքները շարունակվում են ու ասեց.

«Մեր նահատակների արյունը գետնում չի մնալու: Մինջեւ հիմա 2 հազար 100-ից ավել վարչության տարր է սպաննվել. մոտավորապես 300 ավտոմեքենա վերացվել է: Երեկ երեկոյան ժամերից սկսյալ քիմիական տարրեր գտնվող 7 պահեստ է վերացվել: Գործը այստեղ հասնելը երբեք չենք ցանկացել: Սակայն քանի որ իրենք մեզ սրան են ստիպել արդյունքներին էլ հանդուրժելու են:»

Մեր դիմացի սցենարի հիմնական թիրախը Սիրիան չէ Թուրքիան է: Սիրիայում իրենց ցանկացածները վերցնողներ տակառները դարցրել են դեպի Թուրքիա ասեղ Նախագահ Էրդողանը շարունակել է հետեւյալ կերպ.

«Այսօր Սիրիան 3-ի բաժանողներ չեմ կարծում թէ կհարգեն Թուրքիայի ամբողջականության:»

«Մեզ ի՞նչ խոսք էին տվել: Ահաբեկչական կազմակերպություն ՅՊԳ, ՊՅԴ-ն տարածքից դուրս էին հանելու: Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը խոսքը տեղը չի բերել:»

«Ահաբեկչական կազմակերպություններին հազարներով բեռնատար զենք, զինամթերքի աջակցություն կատարողներ, վարչությունը կրկին այս երկրներից զինամթերք գնելիս ոչ այս թեմայի շուրջ են Թուրքիային աջակցում ոչ էլ փախստականների հարցում»

Էրդողան.

«Հարգելի Պուտինին ասեցի. -Դուք այնտեղ ինչ գործ ունե՞ք: Եթե դուք բազա եք ստեղծելու, ստեղծեք սակայն այնտեղ դուրս եկեք մեր դեմից:»

Նախագահ Էրդողանը ելույթում նաեւ նշել է, թէ Թուրքիան սահմանի դռները նաեւ սրանից հետո չի փակելու ու շարունակեց.

«Ամիսներ առաջ ի՞նչ ասեցինք: Եթե այսպես շարունակվի պարտավոր ենք լինելու դռները բացել: Չհավատացին մեր ասածին: Մենք երեկ ի՞նչ ենք կատարել: Բացել ենք դռները: Այժմ այս առավոտվանից սկսյալ սահմանից անցնողների թիվը մոտավորապես 18 հազար է եղել: Սակայն այսօր հնարավոր է 25-30 հազարի հասնել: Այս դռները սրանից հետո էլ չենք փակելու:»

«3,7 միլիոն սիրիացին ապաստանվում է մեր երկրում» ասող Էրդողանը նշել է, թէ Թուրքիան նոր արտագաղթի հոսքը չի կարող հանդուրժել ու շարունակեց.

«Վարչության եւ նրան աջակցողներին ներկայացնելու ենք մեր վճրականությունը:»

 



Այս թեմայով լուրեր