Թրամփի հայտարարության հակաազդեցություն Նախագահի Մամլո Քարտուղար Իբրահիմ Քալընից

Նախագահի Մամլո Քարտուղար Իբրահիմ Քալընը ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի Իսրայելի գրավման տակ գտնվող Գոլանի Բարձությունների վերաբերյալ սկանդալային հայտարարությանը հակաազդեցություն է ցուցադրել:

1168386
Թրամփի հայտարարության հակաազդեցություն Նախագահի Մամլո Քարտուղար Իբրահիմ Քալընից

Իբրահիմ Քալընը սոցկայքից կատարած հայտարարությանը հիշեցրել է, որ միջազգային օրենքը երկրների տարածքային ամբողջականությունը երաշխավորում է ու շարունակեց.

«ԱՄՆ-ի իշխանությունը Պաղեստինի հողատարածքը գրավող Իսրայելին Գոլանի բարձունքների հանդեպ ոչ օրինական գործողությունները օրինավորեցնելը նշանակում է՝ գրավման քաղաքականությանը աջակցել եւ բախումները խորացնել»:

Թրամփը Թվիթերի էջից կատարել էր հետեւյալ հայտարարությունը.

«52 տարի հետո ԱՄՆ-ի համար Իսրայելի Գոլանի բարձունքների վրա իշխանությունը լիարժեք ճանաչելու ժամանակը եկել է»:

Իսրայելը Սիրիայի պատկանող Գոլանի բարձունքները 1967-ից մինջեւ հիմա գրավման տակ է պահում:


Պիտակներ: #Քալըն , #Թրամփ , #Գոլան

Այս թեմայով լուրեր