Քարթերը ժամանել է Անկարա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը, այսօր Անկարայում հանդիպումներ է իրականացնում:

594403
Քարթերը ժամանել է Անկարա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Աշթոն Քարթերը, այսօր Անկարայում հանդիպումներ է իրականացնում:

Ամերիկայի պաշտպանության նախարարության կողմից կատարված հայտարարության համաձայն, Քարթերը, Մոսուլում ահաբեկչական խմբավորում ԴԱԻՇ-ից ազատագրելու համար երկուշաբթի օրը սկսած գործողության վերաբերյալ մի շարք հանդիպումներ կիրականացնի:

Ամերիկացի նախարարը, թուրք պաշտոնյաների հետ հանդիպելով Իրաք եւ Սիրիայում զարգացումները կքննարկի:

ԱՄՆ պաշտպանության նախարարը, Թուրքիա կատարած այցելությունից հետո կմեկնի Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Բելգիա:

Քարթերը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հոկտեմբերի 25-ին ահաբեկչական խմբավորում ԴԱԻՇ-ի դեմ դաշնակից ուժերի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպում կունենա, ինչպես նաեւ հոկտեմբերի 26-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովին կմասնակցի:


Պիտակներ: #Աշթոն Քարթեր , #ԱՄՆ

Այս թեմայով լուրեր