Կալըն՝ԱՄՆ-ի հետ ՅՊԳ-ի հարցում չկա համաձայնություն

Նախագահի խոսնակ Իբրահիմ Կալընը հաղորդում է, որ ահաբեկչական խմբավորում ՓԿԿ-ի Սիրիայի մասնաճյուղ ՅՊԳ-ի հարցում համաձայնություն չի եղել ԱՄՆ-ի հետ։

566693
Կալըն՝ԱՄՆ-ի հետ ՅՊԳ-ի հարցում չկա համաձայնություն

«Մենք կրկին պահանջում ենք ՅՊԳ-ի բոլոր միավորումների Մենբիջից դուրս բերելու մասին։ ԱՄՆ-ը հաղորդում է նրանց Եփրատի արեվելքը անցնելու վերաբերյալ, բայց մեր աղբյուրները հակասում են։ Հակառակ դեպքում կլինեն թիրախը»։

 

Կալընի համաձայն Եփրատի վահան գործողության եւ Սիրիայի հարցում նախագահ Էրդողանը Չինաստանում մանրամասն քննարկումներ է կատարել Օբամա եւ Պուտինի հետ։

 

Ըստ դիվանագիտական աղբյուրների Հալեպում զինադադարը հայտարարվելու է մատաղի տոնից առաջ եւ Թուրքիան շարունակում է սահմանի վրա ոչնչացնել ԻԼԻՊ-ի թիրախները։

 

Նախագահ Էրդողանը տեղում քննարկել է ահաբեկչության դեմ պայքար եւ փախստականների հարցը։

 

ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ հանդիպմանը նախագահական խոսնակ Կալընը փորձել է  բացատրել ՖԵՏՕ-ի կազմակերպած հեղաշրջման փորձը եւ ահաբեկչական խմբավորման կազմը։

 

Իսկ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է այցագրային ռեժիմի վերացումը։



Այս թեմայով լուրեր