Հանդիպում Չավուշօղլույի եւ Լավրովի միջեւ

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ է հանդիպում։

399023
Հանդիպում Չավուշօղլույի եւ Լավրովի միջեւ

Չավուշօղլու-Լավրով հանդիպումը ժամը 16։30-ին է սկսելու։

Երկու նախարարներ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության 22-րդ Նախարարների հանձնաժողովին են մասնակցելու։


ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն երեկ Բրյուսելում TRT-ին կատարած հայտարարությանը նշել է, որ Ռուսաստանի հետ ճգնաժամը կարելի է երկխոսության միջոցով լուծել ու ասեց.
-ՙԲոլոր երկրների հետ կարող ենք խնդիրներ ունենալ սակայն կարեւորը սրանք անկեղծօրեն քննարկել եւ լուծում գտնել։ Հույսով եմ Ռուսաստանի հետ էլ կարող ենք այս խնդիրը խոսելով լուծել՚։

Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն էլ Հարավային Կիպրոսի հունական շրջանում կատարած հանդիպումների ընթացքում մամլո ներկայացուցիչներին կատարած հայտարարությանը նշել էր, թե եթե ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլույի կողմից հանդիպման առաջարկություն կատարվի ապա չի մերժելու։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր