Ճիշտ չենք համարում ահաբեկության հետ կապ ունեցող խմբին զենք տալ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիա կատարած մեկօրյա այցելությունից վերադարձի ժամանակ, ինքնաթիռում լրագրողների հարցերին է պատասխանել։

177858
Ճիշտ չենք համարում ահաբեկության հետ կապ ունեցող խմբին զենք տալ

Նախագահ Էրդողանն ասել է, որ իրականում Հալեպն է վտանգի մեջ եւ ներկայումս մեծ մի պատմություն է վերանում եւ մարդիկ վաղը Քոբանիի նման իրավիճակում կհայտնվեն։


Նախագահ Էրդողանը ՙԱսում եք, որ լուծման ընթացքը վճռականորեն շարունակելու ենք, ոչ մի շեղում չի լինելու, սակայն Քոբանիի իրավիճակը ընթացքի վտանգի մեջ չի գցում արդյոք՚, - հարցին պատասխանել է, որ ընթացքի հետ կապված նախագիծը շարունակվում է։


Էրդողանը ասել է, որ Քոբանիի հետ կապված իրենց կարծիքները Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը հստակ կերպ հայտնել են, եւ ահաբեկության հետ կապ ունեցող խմբին զենք տալը, ճիշտ չեն համարում։


-ՙԱյս հարցերում, ԱՄՆ-ի ամեն մարմն խոսնակներից տարբեր ձայներ են բարձրանում։ Սպիտակ Տան խոսնակը մի բան է ասում, Պենտագոնի խոսնակը մեկ այլ բան, արտգործնախարարության խոսնակն էլ մեկ այլ բան, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության խոսնակը այլ բան՚, - ասել է՝ Էրդողանը։


Էրդողանը հայտնել է, որ ասվում է թե Թուրքիան չի աջակցում ԱՄՆ-ին, սակայն որոշ կանոնների շրջանակում հարկավոր աջակցությունը ցուցաբերվում է եւ ԱՄՆ-ի նրանց տված զենքերի արժեքից շատ բարձր գումարներ մենք ծախսում ենք Թուրքիա ապաստանած Քոբանիի բնակիչների կացության ու ապրուստի համար։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր