Թուրքական Մամուլ

05․04․2024

2125147
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ «Ահաբեկչության դեմ պայքարի շեշտադրումԱզգային անվտանգության խորհրդում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո արված գրավոր հայտարարության մեջ շեշտադրվել է ահաբեկչության դեմ պայքարը։ Հայտարարության մեջ ասվում է.«Մեր տարածաշրջանի ապագայում տեղ չեն ունենա ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց աջակիցների համար։

Հաբերթուրք «Ազգային անվտանգության խորհրդը կոչ է անում աջակցել Գազայում խաղաղության ջանքերին».

  Ազգային անվտանգությանխորհրդիհայտարարության մեջ միջազգային հանրությանը կոչ է արվել որքան հնարավոր է շուտ դադարեցնել հարձակումները Գազայի ժողովրդի և օգնության կազմակերպությունների դեմ և աջակցել Թուրքիայի ջանքերին կայուն խաղաղության համար՝ համապարփակ մարդասիրական օգնություն տրամադրելով տարածաշրջանին։

Վաթան «Բոլոր ժամանակների արտահանման ռեկորդը գերազանցվեց»

Առեւտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ մարտին Թուրքիայի արտահանումը կազմել է 22 մլրդ 578 մլն դոլար։ Հունվար-մարտ ամիսներին արտահանման ռեկորդ է սահմանվել՝ 63,7 մլրդ դոլար։



Այս թեմայով լուրեր