Թուրքական Մամուլ
29.03.2024
Վաթան․ «Վերջին շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 38 ահաբեկիչ»
Պաշտպանության նախարարության մամուլի ճեպազրույցում հայտարարվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 38 ահաբեկիչ, այդ թվում՝ Իրաքի և Սիրիայի հյուսիսը։ Այսպիսով, հունվարի 1-ից վնասազերծված ահաբեկիչների թիվը հասել է 646-ի, որից 268-ը գտնվում են Հյուսիսային Իրաքում, 378-ը՝ Սիրիայի հյուսիսում։
Սաբահ․ «Թուրքիայի մարդասիրական օգնության 8-րդ նավը Գազա է մեկնել»
Մարդասիրական օգնության 8-րդ նավը, որը պատրաստվել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության կողմից հիմնադրամների գլխավոր տնօրինության հետ համագործակցությամբ, մեկնել է Մերսին նավահանգստից Գազայի բնակիչների համար: Պաղեստինի ժողովրդին օգնության նավերով ընդհանուր առմամբ 2 հազար 960 տոննա օգնություն է ուղարկվել։
Հյուրրիյեթ․ «Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի հրետանու խոշորագույն արտահանողը»
Թուրքիան, որը դարձել է աշխարհում զենքի և զինամթերքի արտադրության առաջատար երկիրը, դարձել է ԱՄՆ հրետանային արկերի ամենամեծ արտահանողը։ ԱՄՆ-ը Թուրքիայից գնում է իր բանակի համար անհրաժեշտ 155 մմ տրամաչափի հազարավոր հրանոթներ։