Թուրքական Մամուլ

26.01.2024

2093951
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք «Պաղեստինյան դիվանագիտությունը Էրդողանից»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ռամաֆոսայի հետ։ Քննարկվել են Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները, երկկողմ հարաբերությունները, գլոբալ խնդիրները։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան առավելագույն ջանքեր կգործադրի այս արդար դատը մարդու իրավունքներին համապատասխան ավարտին հասցնելու և Իսրայելին արժանի պատիժը ապահովելու համար։

Սաբահ «ՆԱՏՕ-ի վիզա Թուրքիայից Շվեդիա»

Նախագահ Էրդողանը որոշել է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընդունած օրենքը Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի միանալու մասին և ստորագրել է Նախագահի հրամանագիրը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վերաբերյալ և հաստատել համապատասխան արձանագրությունը։

Հյուրրիյեթ «Թուրքիայից հստակ ուղերձ ահաբեկչության դեմ պայքարում»

Նախագահ Էրդողանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո գրավոր հայտարարություն է արվել͑։ Հայտարարությանը ասվել է․․ «Մենք կշարունակենք թիրախավորել բոլոր ահաբեկչական կազմակերպությունները և դրանց ընդարձակումները, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի համար՝ անկախ ժամանակից և վայրից, միջազգային իրավունքից բխող մեր իրավունքների շրջանակներում»։



Այս թեմայով լուրեր