Թուրքական Մամուլ

08.01.2024

2085537
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Ստամբուլի գագաթնաժողովը վերնագիր է դարձել համաշխարյահին մամուլում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ։ Ստամբուլում կայացած գագաթնաժողովը լայն ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Մինչ շատ թերթեր իրենց էջերը նվիրեցին այս գագաթնաժողովին, Bloomberg-ը գրեց, որ Վաշինգտոնը ցանկանում է ստանալ Անկարայի աջակցությունը պատերազմի ավարտից հետո Գազան կառավարելու ծրագրերին:շ

Սաբահ «SONGAR զինված անօդաչու թռչող սարքը նոր կրակային հզորություն է ձեռք բերել»

Նոր հաջողություն ունեցավ առաջին ազգային զինված անօդաչու SONGAR-ը։ SONGAR-ը հաջողությամբ կրակել է 6 թմբուկային նռնականետով, որի ինտեգրումն ավարտվել է։ Այս համատեքստում ձեռք է բերվել ավելի շատ կրակոցներ արձակելու և թիրախին ավելի արդյունավետ խոցելու հնարավորություն։

Սթար «Գործընկերություն հարևանների հետ Թուրքիայի հսկա նախագծի համար»

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Գազիանթեփ Օվակոյից մինչև Իրաք Բասրա տարածվող Զարգացման ճանապարհի նախագծի մասին հայտարարություն անելով ասել է. «Մենք Իրաքի հետ միասին կիրականացնենք Զարգացման ճանապարհային միջանցքը։ Թվում է, թե Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը նույնպես կներգրավվեն այս գործընթացում»։



Այս թեմայով լուրեր