Թուրքական Մամուլ

01.09.2023

2031962
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողան. Թուրքիան իր քայլերով ճանաչում է ձեռք բերում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Ստամբուլում իր ելույթում ասել է, որ Թուրքիան իր ռազմական, դիվանագիտական, տնտեսական և քաղաքական քայլերով անուն ձեռք բերած երկիր է։

Հաբեր Թուրք «ԱԳ նախարար Ֆիդանի և նրա ռուս գործընկեր Լավրովի համատեղ հայտարարությունը»

ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ով երեկ մեկնել էր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ պաշտոնական շփումներ հաստատելու նպատակով, հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումից հետո նախարար Ֆիդանը, Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ հայտարարություն անելով ասաց. «Մեր երկրի ներդրումներով Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) պատրաստել է նոր առաջարկների փաթեթ։ Կարծում ենք, որ դա հարմար հիմք է նախաձեռնության վերածննդի համար»։ Իսկ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը չի պահել ռուսական հացահատիկի արտահանման մասին իր խոսքը. «Երբ ՄԱԿ-ի հետ փաթեթային համաձայնագրում մեր պայմանները կատարվեն, մենք կվերադառնանք հացահատիկի համաձայնագրին»։

Սթար «Moody's-ը բարձրացրել է Թուրքիայի աճի կանխատեսումը»

Moody's-ը Թուրքիայի տնտեսության աճի կանխատեսումն այս տարի 2,6 տոկոսից բարձրացրել է 4,2 տոկոսի, իսկ հաջորդ տարվա համար՝ 2 տոկոսից 3 տոկոսի։



Այս թեմայով լուրեր