Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

1006036
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք․«Կուրթուլմուշ՝ Տուիզմում սահմանվել է տարիների ռեկորդը»

 

Մշակույթի եւ Տուրիզմի նախարար Նուման Կուրթուլմուշը Ստամբուլում նշել է հետեւյալը․«Տուրիզմի ոլորտը 2018թ-ին մուտք է կատարել մեծ արագությամբ։ Առաջին 5 ամիսներում սահմանել ենք տարիների ռեկորդը։ Մինջեւ հիմա Թուրքիա այցելել է 11,5 միլիոն տուրիստ»։

 

Հյուրրիյեթ․«Եմենցի նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային»

 

Եմենի Ծրագրավորման եւ միջազգային համագործակցության նախարար Մոհամադ Սաիդ ես Սաիդին Եմեն ուղարկվող մարդասիրական օգնության համար շնորհակալություն է հայտնել Թուրքիային։

 

Վաթան․«Առաջին Ֆ-35-ի առաջին օդաչուները ԱՄՆ-ում»

 

Թուրքիայի ԱՄՆ-ից գնած հինգերորդ սերնդի ռազմական ինքնաթիռ Ֆ-35-ը օգտագործելու համար ԱՄՆ-ում գտնվող Արիզոնայի Լուկ ռազմաօդային բազա տեղակայվել են 13 օդաչու եւ 325 աշխատակիցներ։

 

Հաբերթուրք․«Տուրիզմի Օսկարում Թուրքիան պարգեւատրվել է 11 մրցանակով»

 

Աշխարհում Տուրիզմի Օսկարը համարվող «World Travel Awards»-ը եվրոպա կատեգորիայում թուրքական տուրիզմը պարգեւատրվել է 11 մրցանակով։ Անթալիան 5 մրցանակով առաջին տեղը զբաղեցնելուց, Ստամբուլ եւ Մուղլա ստացել են 3-ական պարգեւատրություն։ Ստամբուլում գտնվող Չըրաղան Պալատ Կեմպինսկին ընտրվել է աշխարհի ամենալավ հյուրանոցը։

 

Սաբահ․«Լցվել է 90 տոկոսով»

 

Դպրոցները փակվելուց, ընտրությունները եւ համալսարանական ընդունելության քննություններ ավարտելուց հետո Մուղլա-Բոդրումում տեղ չի մնացել տուրիստների համար։ Հուլիսի 1-ից հյուրանոցները լցվել են 90 տոկոսով։  

 



Այս թեմայով լուրեր