Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

975380
Թուրքական Մամուլ

Վաթան․«Էրդողանը պատասխանել է սպանության պնդումներին»

 

Բոսնիա այցելություն կատարող նախագահ Էրդողանը մայրաքաղաք Սարաեւոյում հանդիպեց նախագահական հանձնաժողովի նախագահ Բաքիր Իզզետբեկովիչի հետ։ Մամլո ասուլիս ընթացքում նրան ուղղված սպանության պնդումների մասին Էրդողանը ասաց հետեւյալը․«Դա իմ ականջին հասել է, ես էլ դրա համար այստեղ եմ»։

 

Սթար․«արտասահմանցի թուրքերի համար ավետիս»

 

Նախագահ Էրդողանը Սարաեւոյում ելույթ է ունեցել եվրոպացի թուրք դեմոկրատների միության 6-րդ ժողովում։ Նա ասաց․«Անպայման ձեռք բերեք ձեր ապրած երկրի քաղաքացիությունը։ Մեր ստեղծած նոր համակարգի համաձայն կարողանում եք օգտվել նաեւ Թուրքիայում գտնվող ձեր իրավունքներից եւ դառնում եք երկքաղաքացի։ Պարտադիր ծառայությունը արտասահմանում 6000 եվրոյից նվազեցրել ենք 1000 եվրոյին»։

 

Սաբահ․«Յըլդըրըմ՝ հիասթափություն»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել հունական «To Vima» շաբաթաթերթին։ Նա 2016թ-ի հուլիսի 15-ին ՖԵՏՕ ահաբեկչական խմբավորման հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախչող զինվորականների մասին նշել է հետեւյալը․«Հունական դատարանների որոշումը մեզ մոտ առաջացրել է հիասթափություն։ Նրանք սպանել են ժողովրդին եւ ռմբակոծել են խորհրդարանը, բացի այդ թիրախ են վերցրել ընտրված նախագահին։ 8 զինվորականներ ապորինի ճանապարհներով փախչել են Հունաստան։ Հունական արդարադատությունը նրանց չի պատժել»։

 

Յենի Շաֆակ․«Յախտի տուրիզմի համար ավելի հեշտ է դիմել»

 

Տրանսպորտի, ծովագնացության եւ հաղորդակցության նախարար Ահմետ Արսլանը Յախտ տուրիզմի մասին նշել է հետեւյալը․«Բյորոգրատական սահմանափակումները գրեթե զրոացրել ենք։ Թուրքիայի ծովային սահմաններում 1-1,5 օր լինող սպասելու ժամկետը իջեցրել ենք 5 րոպեյի»։ Նա հիշեցրել է նաեւ Միջերկրական ծովում 1 միլիոնից ավել յախտ գտվելու մասին։

 

Հաբերթուրք․«37րդ թուրքական օրի քայլարշավը տեղի է ունեցել Նյու Յորքում»

 

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում կազմակերպվեց ավանդական թուրքական օրի քայլարշավը, որը նվիրվեց թուրքական բանակին։ Այս տարի 37-րդը անցկացվող ակտիվությունը կազմակերպվել է թուրքական միությունների համադաշնության կողմից։  

 


Պիտակներ: #Վաթան , #Սթար , #Սաբահ

Այս թեմայով լուրեր