Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

966044
Թուրքական Մամուլ

Սթար – Էրդողան. Եթե աշխարհն ասի « one minute », ապա Պաղեստինում հալածանքը կվերանա

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի հարցի լուծման հետ կապված ասել է, որ երբ մարդկության ամբողջությունը դաժաններին « one minute » ասելու կետին հասնի, ապա այդ ժամանակ այս հալածանքն ավարտի կհասնի:

Յենի Շաֆաք – Թուրքիան, բալկաններում ամենաուժեղ երկիրն է

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Թուրքիային բալկաններում անվտանգություն եւ խաղաղության հավելումների համար շնորհակալություն է հայտնել: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մայրաքաղաք Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսին ելույթ ունեցած Սերբիայի նախագահն ասել է, որ Թուրքիայում դիմավորվել այնպես, որ չի դիմավորվել ոչ մի երկրում, եւ այդ կապակցությամբ շնորհակալություն է հայտնել Էրդողանին: Վուչիչն ասել է, որ Թուրքիայի քաղաքացիները նրբորեն են կատարում իրենց աշխատանքներ եւ իրոք աշխատասեր են:

Սաբահ – Ջերաբլուս վերադարձած ժողովուրդ. Մեր կյանքն հիանալի է

Թուրքիայի զինված ուժեր եւ Սիրիայի ազատ բանակի գործողություններով ահաբեկչական խմբավորումներից մաքրված Սիրիայի Ջերաբլուս քաղաքում բնականոն կյանքին վերադաձած քաղաքացիների ապրուստը, շարունակում է լուր դառնալ: Անգլիական լրատվական գործակալություն Financial Times, թուրք պաշտոնյաների հրավերով Ջերաբլուս է ժամանել եւ լուր արել ՊԿԿ-ՊՅԴ-ՅՊԳ եւ ԴԵԱՇ-ից ազատագրված տարածքներում ժողովուրդի բարեկեցիկ կյանքի հետ կապված:

Հաբերթուրք – Անջատողական ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ն, Մենբիչից հուլիսին դուրս կգա

Անկարան, Սիրիայի Աֆրին տարածքին ուղված «Ձիթենու ճյուղ» գործողությունից հետո, բազում անգամ հայտնել է, որ հաջորդ թիրախն է Մենբիչը: Թուրքիայի զինված ուժերը, հուլիս ամսի երկրորդ կեսից սկսած Մենբիչի գործողության համար Ջերաբլուս-Էլ Բաբ գծում պատրաստություն է տեսնում: Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ Մենբիչի հարցում համաձայնության պլաններ է մշակում: Սակայն Թուրքիան զգուշացած է ժամանակի խափման հարցում: Թուրքիան, Սիրիայում սահմանադրության կազմելու ընթացքի մեկնարկի ժամանակ, Մենբիչի ժողովուրդի ՊԿԿ-ի տարածքում ճյուղ ՊՅԴ-ՅՊԳ-ի ճնշման տակ չլինելու ցանկություն ունի:

Վաթան – Թուրքիան եթե չլինի Ֆ35-ի նախագիծը կփլուզվի

Ռազմական էլեկտրոնիկայի արդյունաբերության  (ASELSAN) ղեկավարական խորհուրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Հալուք Գյորգունը ասել է, որ Թուրքիայի պաշտպանության արդյունաբերությունում տեղական արտադրությունը, երկրի պաշտպանությունում բավարար կարգավիճակի է եկել: Գյորգունը հայտնել է, որ տեղական հակաօդային պաշտպանության աշխատանքները թեսթային կարգավիճակոիմ են եւ հինգերորդ սերոնդ Ֆ35 տեսակի ինքնաթիռների Ռուսաստանից Ս400-ի գնումի պատճառով, Թուրքիային չվաճառելու հետ կապված հարցին պատասխանել է, որ չեմ կարծում թե խնդիր կլինի: Թուրքիան, Ֆ35 ծրագրի կարեւոր գործընկերներից է: Ֆ35 ինքնաթիռներում էլեկտրոնային պատերազմական համակարգերում մեր աջակցությունը կլինի: Մենք նախագծի կարեւոր մասն ենք: Եթե դրսում մնանք, նախագիծը կփլուզվի: Եթե ցանկանում են նախագիծը փլուզել, ապա Թուրքիան դուրս կարող են հանել:

 

 



Այս թեմայով լուրեր