Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

965252
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք․«Թուրքիա-Սերբիա աշխատանքային ֆորում»

 

Թուրքիա-Սերբիա աշխատանքային ֆորումը Ստամբուլում անցկացվել է նախագահ Էրդողան եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մասնկացությամբ։ Էրդողանը իր ելույթում նշել է հետեւյալը․«2017թ-ին երկու երկրների առեւտրական ծավալը կազմում էր 1 միլիարդ դոլար, դա պետք է բարձրացնել 2 կամ 3 միլիարդ դոլարի սահմանը»։

 

Սթար․«Չավուշօղլու՝ Ռուսաստանի հետ որոշակի վերանում է այցագրային ռեժիմը»

 

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ այս տարի որոշակի կարող է վերանալ այցագրային ռեժիմը։ Չավուշօղլուն ոչ պետական հեռուստալիքում գնահատել է օրակարգը։ Նա ասաց․«Այցագրային ռեժիմը ոչ բոլորովին բայց որոշակի կարող է վերանալ սովորական եւ պաշտոնական անձնագրերի համար»։

 

Վաթան․«Հսկաները վերադառնում են»

 

Աշխարհի ամենամեծ ծովագնացության ընկերությունը ուղղվել է դեպի Թուրքիա։ «Royal Caribbean» ընկերության ամենալյուքս նավերից «Azamara Journey»-ը մայիսի 15-ին կմոտիկանա Կուշադասը։

 

Յենի Շաֆակ․«Վրաստանի ակրարային գործիքները Թուրքիայից»

 

Վրաստանի հետ մոտ հարաբերությունների արդյունքում երկրի ակրարային նախարարության դեղորայքի գործիքների պետական մրցույթային վաճառքը շահեց թուրքական ընկերությունը։ 500 հազար եվրո արժեք ունեցող վաճառքից անմիջապես հետո գործիքները տեղափոխվել են Սամսունից դեպի Վրաստան։  

 

Սաբահ․«Վակըֆբանկը եվրոպայի չեմպիոն»

 

Վակըֆբանկը Եվրոպայի վոլեյբոլի չեմպիոնների լիգայի կանանց առաջնությունում 3-0 հաշվով պարտության մատնելով ռումինական Ալբա Բլայ թիմին, ապա դարձել է եվրոպայի չեմպիոն։ Թուրքական ակումբը 4-րդ անգամ վայելում է նշյալ տիտղոսին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է ակումբին։

 


Պիտակներ: #Սթար , #Սաբահ , #Վաթան

Այս թեմայով լուրեր