Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

952990
Թուրքական Մամուլ

Սաբահ – Դոլարը թող կրկին ոսկով պարտքավորվի

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, երկրները հսկողության տակ է առնում: Նախագահը հայտնել է, որ պարտքավորումը թող կրկին ոսկով լինի:

Սթար – Ռուս պատգամավոր. Էրդողանին պետք է օրինակ առնենք

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներից Ալեքսանդր Շերինը ասել է, որ ազգային շահերի պահպանման համար Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրինակին պետք է հետեւել: Ռուսական պաշտոնական լրատվամիջոց 1 Կանալ-ի ուղիղ եթերին ելույթ ունեցած պատգամավորն ասել է, որ եթե Էրդողանը նման չպայքարենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունից փրկվելը անհնար կլինի: Մեր շահերի պահպանման համար պետք է օրինակ առնենք Էրդողանին:

Յենի Շաֆաք – Չավուշօղլուն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի սուտը աչքի հանեց

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի «Ասադի վարչակարգին խոցելով, Թուրքիային Ռուսաստանից հեռացրեցինք» հայտարարությանը խստորեն հակազդել է: ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Անկարայում մամուլի ասուլիս հրավիրած Չավուշօղլուն ասել է, որ Մաքրոնը ցանկացել է մասնակցել Անկարայում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցած ժողովին: Չավուշօղլուն հայտնել է, որ Մաքրոնի կատարած հայտարարությունը մի շարք երկրների կողմից հերքվել է: Չավուշօղլուն հայտնել է, որ ակընկալում է Մաքրոնից հայտարարություն կատարել նախագահին հարիր կերպ:

Վաթան – Ազգային ռազմական ինքնաթիռ TF-X-ի մակետը ներկայացվեց

Թուրքիայի օդագնացության եւ տիեզերագնացության արդյունաբերության զարգացրած Թուրքիայի առաջին երկշարժիչային 5-րդ սերունդի ռազմական ինքնաթիռ TF-X-ի մակետը ներկայացվել է DS2018 Մալազիայում տոնավաճառին:

Հաբերթուրք – Տրոյի տարվան Թուրքական ավիաուղիներից աջակցություն

Մշակույթ եւ Տուրիզմի նախարարության կողմից ՄԱԿ-ի գիտության, գիտական եւ մշակութային կազմակերպություն UNESCO-ի աշխարհի ժառանգությունների ցանկին ընդունվելու 20-րդ տարում 2018-ին Տրոյի տարի է հայտարարվել: THY-ում Airbus 321 տեսակի ինքնաթիռը Տրոյի ձիու նկարով է զարդարվել:



Այս թեմայով լուրեր